Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ի գիտություն բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուների` ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին…

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Անձնակազմի անհատական պատրաստության աստիճանը բարձրացնելու և վարժվածության մակարդակը զարգացնելու, կրակի վարման ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 28-ին 5-ին զորամիավորումում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք։

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 27-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում Տավուշի​ թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հուշարձանի օծման արարողություն` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

Զինծառայողների հանգիստն արդյունավետ կազմակերպելու նպատակով հունիսի 27-ին զորամիավորումներում և զորամասերում անցկացվել են կիրակնօրյա միջոցառումներ:

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ:

ՎԱՇՏԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

5-րդ զորամիավորումում տանկային և հրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 25-ին անցկացվել է զորավարժություն, որի ընթացքում տանկային ստորաբաժանումների անձնակազմը կասեցրել է պայմանական հակառակորդի առաջխաղացումը՝ ոչնչացնելով մարտական տեխնիկան և հրամանատարական կետերը:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական խմբերի հմտությունները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերի անձնակազմի հետ հունիսի 25-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն։