Նորություններ
Հունիսի 15-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավարներն ու դասախոսական կազմը, համալսարանի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի մասնակիցները:
5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Ստեփանյանը հունիսի 15-ին խորհրդակցություն է անցկացրել ենթակա զորամասերից մեկի կրտսեր հրամկազմի հետ։
5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանի ուղեկցությամբ տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են մարտական հենակետեր։
Նորակոչիկ զինծառայողների ֆիզիկական դիմացկունությունը բարձրացնելու նպատակով հունիսի 14-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են ֆիզիկական պատրաստության պարապմունքներ։
Հունիսի 14-ին 1-ին զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ՝ հրամկազմի՝ մարտական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների կատարման հմտությունները, արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները կատարելագործելու նպատակով: