Նորություններ
Զինծառայողների՝ հրաձգային զենքին տիրապետելու հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման ենթակա զորամասում հունիսի 22-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Հունիսի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Ժամանակակից պատերազմական գործողությունների ընթացքում համակարգված և առավել արդյունավետ գործելու կարողությունները զարգացնելու նպատակով հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում հունիսի 21-ին ՀՕՊ վարչության սպաների ղեկավարությամբ տեղի է ունեցել հրամանատարական պատրաստության պարապմունք։
Զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունիսի 21-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։
Տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հունիսի 21-ին 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Բ. Մաթևոսյանի ղեկավարությամբ ենթակա զորամասերից մեկի հրամանատարի տեղակալների, գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների հետ անցկացվել են «Գումարտակում մարտական պատրաստության և ամենօրյա գործունեության կազմակերպման և անցկացման կարգը» թեմայով ցուցադրական պարապմունքներ: