Նորություններ
5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանի ուղեկցությամբ տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են մարտական հենակետեր։
Նորակոչիկ զինծառայողների ֆիզիկական դիմացկունությունը բարձրացնելու նպատակով հունիսի 14-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են ֆիզիկական պատրաստության պարապմունքներ։
Հունիսի 14-ին 1-ին զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ՝ հրամկազմի՝ մարտական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների կատարման հմտությունները, արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները կատարելագործելու նպատակով:
Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը:
Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա:
Անձնակազմի տեսական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում հունիսի 11-ին անցկացվել են պարապմունքներ: