Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԳԵՅ ՇՈՅԳՈՒՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Մայիսի 31-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ ԵՆ ՎԵՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը։

ՄԵՐ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

…Ահա լուսանկարները: Այստեղ՝ կազմի տակ, ոչ ալբոմի մեջ, մի նկար կա. Քաջիկն է՝ հորս վարորդը: (Ի դեպ, Քաջիկը՝ Քաջիկ Հովսեփյանը, նույն այն վարորդն է, որը Խոջալուի դեպքերի ժամանակ գերի ադրբեջանցիներին փոխանակելու է տարել:

«ՄԵՐ ՏԱԿՌՈՒՆ՝ ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՉԴԱՎԱՃԱՆԵՍ...»

Ես կանգնած եմ կարմիր դագաղի կողքին, դագաղի մեջ 94 տարեկան ակնոցավոր մի պառավ է պառկած, ում «տրիումֆն» ու հանճարը կայացել է, երբ նա Լենինի մասին չորս հաստափոր գիրք է գրել։ Ես ուսանող եմ, 1982 թիվն է…

ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՄՆԱՑ ԱՆՊԱՐՏ...

Ես տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վահե Ղահրամանյանին չեմ տեսել, ու բնականաբար, սա դիմանկար չէ: Սա հինգ առանձին պատմություն է հերոսի մասին, հինգ գույն՝ Վահե Ղահրամանյանի կերպարի խճանկարից վերցված:

ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Անձնակազմի պատրաստվածության մակարդակն ամրապնդելու նպատակով 1-ին զորամիավորման զորավարժարաններից մեկում մայիսի 26-ին անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադրում է մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծելու համար։