Նորություններ
Հանրապետության օրվա կապակցությամբ Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները կազմակերպել են հանդիսավոր միջոցառում:
Մայիսի 31-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են տեսական և գործնական ցուցադրական պարապմունքներ։
Հրամանատարական և կառավարման կետերում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով վարժանքներ են անցկացվում 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում։
Մայիսի 30-ին Ադրբեջանի սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին, թե իբր Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել։
Մայիսի 31-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը։