Նորություններ
Մայիսի 19-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Մեր բանակի փայլուն հաղթանակների ամենավառ խորհրդանիշներից մեկը, թերևս՝ ամենավառը, հայի իսկական գենի կրողը, հայկական մշակութային ու հոգևոր կենտրոն Շուշին ազատագրած գեներալը, պայծառագույն անձնավորությունը, Արցախի և ՀՀ Ազգային հերոսը՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, մայիսի 22-ին կդառնար 82 տարեկան: Ամենահամեստ այս մարդուն ճանաչում ու սիրում էին բոլորը՝ մեծից փոքր: Նրա հերոսական ուղին հարուստ է ու խորհրդանշական: Մեր փառահեղ գեներալի մասին շատ է խոսվել ու դեռ շատ կխոսվի: Այսօր նրա մասին իր հիշողությունները կպատմի որդին՝ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ ԴՕՍԱԱՖ-ի «Սնայպեր» ՍՊԸ տնօրեն Հայկ Տեր-Թադևոսյանը:
«Ես տղամարդկանց ղեկավարել եմ մարտական գործողություններում, վարել ուղղաթիռներ, ներդրումներ կատարել ֆոնդային բորսայում, ճանապարհորդել դեպի հեռավոր երկրներ, հիմնել և վաճառել բիզնեսներ և այդ ընթացքում հաջողություններ ու կորուստներ ունեցել: Բայց այս ամենից ոչինչ ինձ համար չի կարող համեմատվել հայր լինելու հետ: Իմ ծառայությունն օգնում է մյուս հայրիկներին այս երկրի վրա ամենաազնվական ձեռնարկի մեջ, որն է՝ աստվածավախ տղամարդկանց դաստիարակությունը»:
ՉԱՔ ՀՈԼԹՈՆ
Օրերս Ռուբեն Միրոյանի անվան N77 հիմնական դպրոցում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված Արցախյան 44-օրյա գոյամարտում հերոսացած դպրոցի շրջանավարտներին:
Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՂՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Կենջեբեկ Օրինբաևը:
5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրամանատարական կազմը մայիսի 19-ին անցկացրել է տեղազննման և պլանների ճշգրտման աշխատանքներ։