Նորություններ
Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։
Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածները, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։
5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողները մայիսի 20-ին անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։
Մայիսի 19-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Մեր բանակի փայլուն հաղթանակների ամենավառ խորհրդանիշներից մեկը, թերևս՝ ամենավառը, հայի իսկական գենի կրողը, հայկական մշակութային ու հոգևոր կենտրոն Շուշին ազատագրած գեներալը, պայծառագույն անձնավորությունը, Արցախի և ՀՀ Ազգային հերոսը՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, մայիսի 22-ին կդառնար 82 տարեկան: Ամենահամեստ այս մարդուն ճանաչում ու սիրում էին բոլորը՝ մեծից փոքր: Նրա հերոսական ուղին հարուստ է ու խորհրդանշական: Մեր փառահեղ գեներալի մասին շատ է խոսվել ու դեռ շատ կխոսվի: Այսօր նրա մասին իր հիշողությունները կպատմի որդին՝ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ ԴՕՍԱԱՖ-ի «Սնայպեր» ՍՊԸ տնօրեն Հայկ Տեր-Թադևոսյանը: