Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 7-ին անցկացրել են մարտավարական-մասնագիտական հատուկ վարժանքներ:

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ  ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հրամանատարների մեթոդական պատրաստության մակարդակի ամրապնդման և մասնագիտական գիտելիքների զարգացման նպատակով մայիսի 5-ից 7-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոններից մեկում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների եռօրյա հավաքներ:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ

2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մայիսի 7-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հաստիքային զենքի տիրապետման գործնական հմտությունները զարգացնելու նպատակով մայիսի 7-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։

1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՏԵՂԱԶՆՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի կիրառման շրջանում մայիսի 6-ին անցկացվել են տեղազննման աշխատանքներ։

ՀԱՆԴԻՊՈՒՄ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Մայիսի 6-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Մարտիկյանի հանդիպումը համալսարանի կուրսանտների հետ: