Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՎԱՇՏԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում ապրիլի 29-ին անցկացվել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Մասնագիտական կարողությունները և բարդ տեղանքում արգելքների հաղթահարման հմտությունները կատարելագործելու, ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 30-ին 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ

Ապրիլի 30-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 28-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում 2-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն:

ԿՐԱԿԱՅԻՆ  ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Անձնակազմի անհատական պատրաստության աստիճանը բարձրացնելու և վարժվածության մակարդակը զարգացնելու, կրակի վարման ունակությունները կատարելագործելու նպատակով ապրիլի 30-ին 1-ին զորամիավորումում անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք։

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով ապրիլի 29-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ:

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԿԱՆԱՆՑ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Ապրիլի 29-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է կանանց խորհրդի հերթական նիստը։