Նորություններ
Ապրիլի 28-ին ՀՀ ՊՆ կենտրոնական ենթակայության և 5-րդ զորամիավորման զորամասերի բուժծառայության պետերի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն։
4-րդ զորամիավորման զորամասերում շարունակվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման ամառային ռեժիմի փոխադրման աշխատանքները։
Անձնակազմի դաշտային վարժվածության և մասնագիտական պատրաստության մակարդակն ամրապնդելու, հրամանատարական կազմի ղեկավարման ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 26-ից 28-ը 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրետանային ստորաբաժանումները մասնակցել են ճամբարային հավաքների։
Զորքերի մարտունակությունն ամրապնդելու, օպերատիվ օղակի կառավարման և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 27-ին 2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Ապրիլի 28-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի կիրառման շրջանում անցկացվել են պլանների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։
Անձնակազմի տեսական գիտելիքները, մասնագիտական հմտությունները ստուգելու և մեթոդական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 27-ին 5-րդ զորամիավորման զորամասերում, զորամիավորման ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ծառայության պետի ղեկավարությամբ, անցկացվել են ստուգումներ։