Նորություններ
Ապրիլի 23-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և ՊՆ առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության ներկայացուցիչները ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների հետ անցկացրել են սեմինար-քննարկում ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դրույթների, ազգային մակարդակում դրանց կյանքի կոչման կարևորության վերաբերյալ:
Զինծառայողների անհատական վարժվածության զարգացման, կրակի վարման և մարտական պայմաններում կողմնորոշման ունակությունների կատարելագործման նպատակով ապրիլի 23-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է գործնական պարապմունք։
Անձնակազմի պատրաստության և մասնագիտական գիտելիքների ստուգման, մարտական իրավիճակներում հրամանատարների արագ կողմնորոշման և ճշգրիտ որոշումների կայացման հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 23-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ:
Ապրիլի 23-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
3-րդ զորամիավորման զորամասերում ապրիլի 23-ին անցկացվել են նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություններ:
Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 23-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ: