Նորություններ
ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետում փակցված են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարցերով զբաղվող պաշտոնատար անձանց հեռախոսահամարները։
Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական զորախումբը ապրիլի 20-ից 22-ը կազմակերպել և իրականացրել է վարժանքներ:
Անձնակազմի մասնագիտական ունակությունները զարգացնելու և գործառութային պարտականությունների կատարման հմտությունները կատարելագործելու նպատակով ապրիլի 22-ին 5-րդ զորամիավորման մասնագիտական խմբերի ներգրավմամբ անցկացվել է հավաք-պարապմունք։
Ապրիլի 21-ից 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում մեկնարկել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները:
Զինծառայողների մասնագիտական կարողությունների, հաստիքային սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործման նպատակով ապրիլի 22-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հակատանկային ստորաբաժանման անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ:
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող կապի ստորաբաժանումների զինծառայողներն ապրիլի 22-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ։
Պատերազմի երկրորդ օրը Արցախի հարավային սահմանագոտում էինք։ Հրետանավորներին հանդիպելուց ու նրանց գործողությունները լուսաբանելուց հետո շարժվեցինք առաջ՝ առաջնագծում թշնամու հետ մարտի բռնված տղաների մոտ։ Փոխգնդապետ Հակոբյանը հրամանատարական կետից վարում էր մարտը, ուղղորդում հրետանու կրակն ու ապահովում վիրավորների տարհանումը մարտի դաշտից: