Նորություններ
3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է «Բանակային խաղեր-2021» միջազգային մրցաշարի «Խաղաղության մարտիկ» մրցաձևի համաբանակային ընտրական փուլը։
Կրակի վարման անհատական վարժվածության կատարելագործման նպատակով ապրիլի 7-ից 8-ը զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Արտաշատ քաղաքում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված բուժակ Արա Բաբաջանյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը։
Անձնակազմի մարտավարամասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 7-ին 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ անցկացվել են գործնական պարապմունքներ։
Ապրիլի 7-ից 8-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ: Առաջադրվել են պայմանական ուսումնամարտական խնդիրներ, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ դրանց լուծման համար: