Նորություններ
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ ապրիլի 1-ին՝ Ավագ Հինգշաբթի, Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում կատարվել է Ոտնլվայի արարողություն:
Ապրիլի 1-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ։
5-րդ զորամիավորման պահպանության գոտու ուղղություններից մեկում ապրիլի 1-ին իրականացվել են տեղազննման աշխատանքներ։
2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն ապրիլի 1-ին անցկացրել են ցուցադրական պարապմունքներ։
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկն ապրիլի 1-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ՝ 2020 թ.. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները, մինչև «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» շահառու դառնալը, ոչ ավելի, քան 6 ամիս, օգտվում են ամսական 300000 դրամի չափով աջակցությունից: