Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Մարտի 3-ին 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ․Պողոսյանի ղեկավարությամբ անցկացվել են շտաբային մարզումներ։

ՍՐՏԻ ՉԱՓ ՈՒ ՍՐՏԻ ՄԵՋ...

Հայոց հողում զորակոչ է, զորակոչ՝ պատերազմից հետո: Կենտրոնական հավաքակայանում ենք, զինվորացող տղաներից շատերը պատերազմի մասնակից հարազատ-բարեկամներ ունեն, ընկերներ:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՒԺԸ

Օրերս Հայաստանի նկարիչների միությունում Սուրբ Վարդանանց և Ղևոնդյանց սրբերի տոների կապակցությամբ անցկացվեց ցուցահանդես՝ նվիրված հայ զինվորին: Ցուցահանդեսում տեղ էին գտել 52 հեղինակների աշխատանքներ: Ինչպես նշեցին կազմակերպիչները՝ միջոցառումը մեր բանակին աջակցելու նպատակ ուներ:

ԿՅԱՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ. ԲՈՒԺԱԿՆԵՐ

Զրուցակիցներս դաշտային հոսպիտալի բուժակներից մի քանիսն են՝ մեր «սպիտակ» բանակի այն մարտիկները, որոնց արած գործը վեր է ամեն գնահատանքից: Նրանք պատերազմի օրերին, հաճախ կրակահերթերի տեղատարափի տակ, մինչև դաշտային հոսպիտալի բժիշկներին հանձնելը, վիրավորներին դուրս էին բերում մարտի դաշտից, առաջին բուժօգնություն ցույց տալիս:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաներն Արարատի և Երևանի կայազորների զորամասերում իրականացրել են անվտանգության ռիսկերի նվազեցման մեթոդական գործնական պարապմունքներ: Ցուցումներ են տրվել ստորաբաժանումներում ծառա­յության կազմակերպման վերաբերյալ:

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՎՏՈՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

Մարտի 2-ին ստուգումներ են անցկացվել 5-րդ զորամիավորման զորամասերի ավտոհավաքակայաններում։

ԿԱՊԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ

Մարտի 2-ին ուսումնական վարժանքներ են անցկացվել 4-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում։