Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության ենթակա զորամասերից մեկում փետրվարի 18-ին անցկացվել է «Անվտանգության օր» միջոցառում։

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԵՌՕՐՅԱ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Կապի դասակի հրամանատարների և կապի հանգույցների պետերի տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով փետրվարի 17-ից 19-ը 5-րդ զորամիավորումում անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ։

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Փետրվարի 18-ին 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշման փոփոխությամբ (ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N208-Լ որոշում) ընդլայնվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։

ՊՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՐԱՄԱՍԵՐ

Փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանն այցելել է 3-րդ զորամիավորման զորամասեր և ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում:

ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴՈՒՄ ՏՐՎԵԼ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ

ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում հանդիսավոր միջոցառմամբ տրվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը։