Նորություններ
Փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան:
ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության ենթակա զորամասերից մեկում փետրվարի 18-ին անցկացվել է «Անվտանգության օր» միջոցառում։
Կապի դասակի հրամանատարների և կապի հանգույցների պետերի տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով փետրվարի 17-ից 19-ը 5-րդ զորամիավորումում անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ։
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշման փոփոխությամբ (ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N208-Լ որոշում) ընդլայնվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը:
Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։