Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿԱՊԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐ

Փետրվարի 10-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի կապի վաշտի զինծառայողները հանձնել են մասնագիտական ստուգարքներ։

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում փետրվարի 10-ին անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես:

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ ԵՄ

Հանրապետությունում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Զինակոչիկները վերջին հետազոտություններն են անցնում 4-րդ տարածքային ստորաբաժանումում: Նրանցից մեկն էլ Մուշեղ Հովհաննիսյանն է։ Զինկոմիսարիատում նրա անձնական գործն են աչքի անցկացնում ու այդ ամենն ամբողջացնում հավելյալ բժշկական ստուգումների արդյունքներով, հայրենիքի ապագա պաշտպանի առողջական վիճակին վերաբերող ևս մի քանի կարևոր ու պարտադիր հարցերով։ Մուշեղին ճանապարհելու է եկել ընտանիքը, ընկերները: Նրա տրամադրությունը բարձր է:

ԸՆԿԵՐՆԵՐԸ

Հայկն ու Սուրենը բանակային ընկերներ են: Տարիուկես միասին են ծառայել, միասին հաց կիսել ու դիրք պահել, ուրախ ու տխուր օրեր ապրել: Սակայն վերահաս պատերազմը բաժանել է նրանց, և ընկերները հայտնվել են ռազմաճակատի տարբեր ուղղություններում: Պատերազմի 44 օրերի ընթացքում երկուսն էլ սրտատրոփ լուրի են սպասել, բայց այդպես էլ չեն ստացել: Ընկերները հանդիպել են միայն պատերազմից հետո՝ պատահաբար ու շատ անսպասելի:

ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ

Մարդասեր, ազատասեր, ընկերասեր. այսպես են քսանամյա Գոռին բնութագրում ընկերներն ու ընտանիքի անդամները. լավություն անելու համար խելքն իրենը չէր, իր ուրախ ու խնդուն բնավորությամբ բոլորին բարձր տրամադրությամբ էր վարակում,- այսպես հակիրճ որդուն է ներկայացնում մայրը՝ Փիրուզա Թեմուրյանը:

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ

5-րդ զորամիավորումում փետրվարի 9-ին կայացել է զինծառայողների պարգևատրման արարողություն։