Նորություններ
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում զեկույցներ են ներկայացրել զորամասի հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը:
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 3-ին աշխատանքային այց է կատարել 1-ին և 4-րդ զորամիավորումներ։ Գլխավոր շտաբի պետին ուղեկցել է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։
5-րդ զորամիավորումում փետրվարի 3-ին զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ս. Ստեփանյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն:
Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով փետրվարի 3-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի և ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ: