Նորություններ
Անձնակազմի հետ տարվող աշխատանքների բարելավման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և զինվորական կարգապահության ամրապնդման հարցերի վերաբերյալ 4-րդ զորամիավորումում անցկացվել է զորամասերի հրամանատարների, ստորաբաժանումների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների հավաք-խորհրդակցություն:
3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի հետ փետրվարի 1-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն։
Փետրվարի 1-ին 2-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
Փետրվարի 1-ին զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ՝ տարբեր տրամաչափի զենքերի կիրառմամբ։ Ստուգվել են զինծառայողների կրակային պատրաստության աստիճանը, մասնագիտական կարողություններն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները։
Առաջադրվող մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ:
Փետրվարի 1-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է հեռախոսազրույց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև։