Նորություններ
Հունվարի 26-ին և 27-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Հունվարի 26-ին 5-րդ զորամիավորման մի շարք զինծառայողներ, բուժծառայության պետի գլխավորությամբ, կամավորության սկզբունքով արյուն են հանձնել:
1-ին զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 26-ին իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։
Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերի ԳՀ ՀՕՊ ղեկավարության ուղեկցությամբ եղել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում:
5-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-պարապմունք ենթակա զորամասերի համալրման բաժանմունքների պետերի հետ: