Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՌԴ 102-ՐԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ

Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի չորրորդ եռամսյակում զորամասերում կատարված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի, ձեռքբերումների ու բացթողումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել առկա խնդիրների լուծման տարբերակներ:

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Անձնակազմի տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման զորամասերից մեկում, հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ, անցկացվել է մասնագիտական պարապմունք:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կամավորական ջոկատներից մեկն իրականացրել է մարտական հերթապահության հերթափոխ:

1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 28-ին 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը ենթակա զորամասերի հրամանատարների և զորամիավորման վարչակազմի հետ անցկացրել է հավաք-խորհրդակցություն։

ՍՏՈՒԳՎԵԼ Է ՀՕՊ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի անձնակազմը դեկտեմբերի 24-ին անցկացրել է ուսումնական պարապմունք:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԿԱՊԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Անձնակազմի մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով դեկտեմբերի 24-ին 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են ուսումնական վարժանքներ։