Նորություններ
Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցելու համար զորահավաքային զորակոչով զորակոչված քաղաքացիների նոյեմբեր ամսվա համար վճարումները կսկսեն կատարվել սույն թվականի դեկտեմբերի 17-ից՝ այս պահին ընթացող ցուցակների, հրամանագրումների և մյուս փաստաթղթերի լիարժեք ճշգրտման աշխատանքների ավարտից հետո։
Գերության մեջ գտնվող կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ
Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ:
Դպրոցական տարիներից Մանվել Կարապետյանը զինվորական գործի հանդեպ առանձնակի ակնածանք ուներ. մոտակայքում զորամաս կար, իրեն գրավում էր համազգեստավորների ձիգ կեցվածքը, խրոխտ քայլքը, շատ էր սիրում ընթերցել ու առանձնապես տպավորվել էր Նժդեհի գաղափարներով.«Ուժեղինն է աշխարհը, Հայրենիքը, Ազատությունը, ամեն ինչ… Ուզո՞ւմ ես փրկվել. եղի՛ր ուժեղ, քանզի թույլերը բարեկամ չունեն աշխարհում։
Օրերս համացանցում հուզիչ մի տեսագրություն գրավեց ուշադրությունս. զինվորը ռազմի դաշտից տուն է վերադարձել պատերազմի մեկնարկից՝ սեպտեմբերի 27-ից 54 օր անց: Մորուքը երկար, կարոտած փարվում է մորը: