Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԵՎ ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը` ընդլայնված կազմով:

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի՛ հայրենակիցներ, զինակի՛ց ընկերներ
Պաշտպանության նախարարությունում և գործադիր իշխանությունում տասնամյակների ծառայությունից հետո այսօր դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը պետական համակարգում:

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Զինված ուժերի զինծառայողները, պահեստազորայիններն ու հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվածները, ինչպես և պատերազմական օրերին, մարտական դիրքերում շարունակում են զգոնությամբ և պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ, այդ թվում՝ արտերկրից, զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել կամ հատկացրել են ռազմական նշանակության ապրանքներ, ավտոմոբիլային և այլ տեխնիկա, այլ պարագաներ ու սարքավորումներ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անհասկանալի հետևողականությամբ և վճռականությամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է իր բացարձակ չհիմնավորված, մերկապարանոց և ոլորտին առնչվող խնդիրներին բացարձակ անտեղյակ լինելը վկայող կամ ակնհայտ միտում պարունակող հարձակումները հայկական բանակի, պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի գործողությունների և դրանց առնչվող մի շարք թեմաների վրա, որոնց մի մասն, ի դեպ, գաղտնի են։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ԻՐ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է...

Հայտնի «Եղնիկների» լեգենդար հրամանատարից «ազատվելու» համար թուրք-ադրբեջանական զինուժը 44 օր անդադրում ավիացիա կիրառեց` թիրախավորելով հատկապես նրա գտնվելու հավանական վայրը: Ինն անգամ: Կործանիչ ավիացիա, հարվածային անօդաչուներ, հրետանային համազարկեր, չդադարող հրթիռային գրոհներ: Ողջ մնաց՝ անսասան, ռացիան ձեռքին, զորքը` թիկունքին:

ԽՈՋԱԼՈՒԻ ՓՐԿԻՉԸ...

Վերջին պատերազմական շրջանում հայ ազգաբնակչության հանդեպ ադրբեջանաթուրքական ակնհայտ ռազմական հանցագործությունների պայմաններում ադրբեջանական քարոզչամեքենան կրկին սկսեց լայնորեն շրջանառել, այսպես կոչված՝ «Խոջալուի ջարդերի» ժամանակ վավերագրված՝ երեխան ձեռքին՝ ադրբեջանցի գերիներին իբր կոտորածից փրկող ադրբեջանցի զինվորականի լուսանկարը: