Նորություններ
Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին:
Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «անհասկանալի համազգեստ» և «ձկնորսի համազգեստ» է որակել ՀՀ պաշտպանության նախարարի կրած համազգեստը, որով վերջինը ներկայացել էր խորհրդարան։
Հաշվի առնելով զինծառայողների ծնողների և ընտանիքի անդամների բազմաթիվ դիմումները՝ կապված պատերազմական գործողությունների մասնակիցներին հանգստի հնարավորություն ընձեռելու հետ, ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է:
Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասին, վիճարկում է դրանց արդյունավետությունը, իսկ նրա խոսքին զուգահեռ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես են հակառակորդի ԱԹՍ-ների կողմից հարվածներ հասցվում հայկական զինուժի մարտական տեխնիկային և անձնակազմին։
Նախօրեից համացանցում լայն տարածում են ստանում որոշ լրատվական միջոցների և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից շրջանառության մեջ դրված մի շարք ակնհայտ և, ամենայն հավանականությամբ, ուղղորդված կեղծ պնդումներ, որոնք միտված են ստվեր նետելու ՀՀ պաշտպանության նախարարության հեղինակության վրա։
Մեր ընթերցողները կհիշեն թերևս այս պայծառ զույգի լուսանկարը՝ 2020 թ. Նոր տարվա գլխավոր տոնածառի մոտ և կհիշեն համացանցի միջոցով ծանոթացած երիտասարդների սիրո գեղեցիկ պատմությունը, Թուրքիայից ինքնակամ ծառայելու եկած Սամվելի խոհերն ու տրամադրությունները: Ինը տարեկանից Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրած Սամվելը Ապրիլյան քառօրյայից հետո հանգիստ չէր. հոգով ու մտքով անընդհատ Հայրենիքում էր: Ի վերջո, զենք վերցնելու ու իր երկիրը պաշտպանելու երազանքը, հաստատակամությունը, նաև Մարիետայի հանդեպ խորը զգացմունքը նրան բերեցին Հայաստան:
Նարեկ սարկավագ Պետրոսյանը պատերազմի առաջին օրվանից մեկնեց առաջնագիծ: ՊԲ ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը, որը ռազմաճակատում նրա կողքին էր, հիշում է.
-Նարեկն իրեն համարում էր զինվորների հովիվ ու միշտ ասում էր, որ քաջ հովիվը պետք է իր կյանքը տա իր հոտի համար…Առաջնագծում նա ոչ միայն հոգևոր աջակցություն էր ցուցաբերում զինվորներին, այլև փորձում էր կենցաղային ծառայություններ մատուցել, օգնել՝ ինչով կարող է: