Նորություններ
Զինվորներին առաջնագիծ ուղարկելուց առաջ քաջալերելն ու աղոթելը բոլոր ժամանակներում եղել է հոգևորականների ծառայության գլխավոր կետը:
Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը տեղափոխվել է և կգործի ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում՝ ամեն օր, ժամը 09:00-ից 21:00-ը: Հասցե՝ ք. Երևան, Ուլնեցու 56/6, հեռախոսներ՝ +374 10 28-54-25, +374 10 28-37-42 և +374 10 28-12-94:
Արցախի հերոս Յուրա Ալավերդյանի ամբողջ ընտանիքը տանն էր, հայրը՝ Հայկարամը, մայրը՝ Աննան, Գրետա տատիկը, Յուրայի կրտսեր քույրը, որը տատիկի անունն է կրում։ Մեծից փոքր նստել են բազմոցին՝ կողք կողքի, նայում են ինձ ու փորձում են ժպտալ: Մի տեսակ շփոթված են:
Արցախում ենք բոլորս, որովհետև զինվորները մեզ համար են կենաց ու մահու կռիվ տալիս՝ հաստատելով գոյության, ապրելու մե՛ր իրավունքը։ Երկինքը մի տեսակ ամայացած է։ Երկնքում ոչ մի թռչուն չի երևում: Ամեն վայրկյան արկեր են պայթում, կրակոցների ձայները չեն լռում։
Հերոս այս երիտասարդը, որ հաշված օրերի ընթացքում հակառակորդի տասը տանկ է ոչնչացրել, գալիս ու համեստ նստում է ինձ հետ զրույցի: Աչքերը պա՜րզ-պարզ են, հայացքը՝ պայծառ ու լուսավոր: Մարտկոցի հրամանատարի տեղակալ, հաշվարկի հրամանատար, սերժանտ Էդգար Մարկոսյանն է, որը մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է բացառիկ նվիրվածություն, խիզախություն և արհեստավարժություն: Եթե չասեր՝ «Ինձ փնտրել եք, Էդգարն եմ», ոչ մի դեպքում նրան չէի առանձնացնի այստեղ բուժվող մյուս տղաներից, չէի գուշակի, որ բացառիկ սխրանքի համար հենց նա է օրերս արժանացել «Արցախի հերոս» բարձրագույն կոչման:
2020թ. հոկտեմբերի 15-ին, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և հրավերով Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում տեղի ունեցավ միասնական աղոթք՝ վասն խաղաղության և զորակցության, հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների: