Նորություններ
Արցախի հերոս Յուրա Ալավերդյանի ամբողջ ընտանիքը տանն էր, հայրը՝ Հայկարամը, մայրը՝ Աննան, Գրետա տատիկը, Յուրայի կրտսեր քույրը, որը տատիկի անունն է կրում։ Մեծից փոքր նստել են բազմոցին՝ կողք կողքի, նայում են ինձ ու փորձում են ժպտալ: Մի տեսակ շփոթված են:
Արցախում ենք բոլորս, որովհետև զինվորները մեզ համար են կենաց ու մահու կռիվ տալիս՝ հաստատելով գոյության, ապրելու մե՛ր իրավունքը։ Երկինքը մի տեսակ ամայացած է։ Երկնքում ոչ մի թռչուն չի երևում: Ամեն վայրկյան արկեր են պայթում, կրակոցների ձայները չեն լռում։
Հերոս այս երիտասարդը, որ հաշված օրերի ընթացքում հակառակորդի տասը տանկ է ոչնչացրել, գալիս ու համեստ նստում է ինձ հետ զրույցի: Աչքերը պա՜րզ-պարզ են, հայացքը՝ պայծառ ու լուսավոր: Մարտկոցի հրամանատարի տեղակալ, հաշվարկի հրամանատար, սերժանտ Էդգար Մարկոսյանն է, որը մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է բացառիկ նվիրվածություն, խիզախություն և արհեստավարժություն: Եթե չասեր՝ «Ինձ փնտրել եք, Էդգարն եմ», ոչ մի դեպքում նրան չէի առանձնացնի այստեղ բուժվող մյուս տղաներից, չէի գուշակի, որ բացառիկ սխրանքի համար հենց նա է օրերս արժանացել «Արցախի հերոս» բարձրագույն կոչման:
2020թ. հոկտեմբերի 15-ին, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և հրավերով Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում տեղի ունեցավ միասնական աղոթք՝ վասն խաղաղության և զորակցության, հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների:
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինի հետ:
Արցախում պատերազմի մեկնարկից սկսած՝ մեր քաջարի զինվորների կողքին գնդերեցներն են՝ մի ձեռքով խաչ, մյուսով՝ զենք բռնած: Նրանք միշտ զինվորի կողքին են` իրենց խորհուրդներով, աղոթքներով և ընկերական ջերմ սիրով։