Նորություններ
Երբ սկսվեց Արցախյան շարժումը, հենց երկրորդ օրը թուրքերն Աղդամից հարձակվեցին Ասկերանի վրա: Եվ այդ ժամանակ ասկերանցիները լավ պատասխան տվեցին թուրքին, իհարկե՝ ձեռնամարտում: Ազատամարտի 5-6 տարիների ընթացքում բազում անգամ թշնամին փորձեց գրավել Ասկերանը, սակայն անօգուտ:
Սա մեր Հայրենական պատերազմի ամենատարածված մարտական հրամանն է, հաղթանակը բերող ազդանշանը։ Պատերազմ է, Արցախի սահմանի ամբողջ երկայնքով, հայրենիքի նվիրական առաջնագծում։ Սա կենաց-մահու կռիվ է։
Սրբազան պատերազմ է: Կամավորականները գնում են ռազմաճակատ՝ կռվելու եւ հաղթելու մեր հող ներխուժած նենգ ու անարգ թշնամուն:
Վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպությունների և անհատների կողմից հայտարարվում է պաշտպանության նախարարության կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։