Նորություններ
Հաղթահարելով քարքարոտ ճանապարհը՝ զինվորական «Ուազը» վստահ առաջ է սլանում սահմանը երիզող ոլորապտույտ ճանապարհով: Անտառապատ ճանապարհը վերջանում է հյուսիսարևելյան սահմանագոտու կարևորագույն տեղամասերից մեկը պաշտպանող մարտական դիրքերից մեկի մատույցներում:
Հայաստանի ամբողջ տարածքում զինվորագրվել ցանկացող մարդկանց մեծ հոսք է: Մինչ պաշտոնապես զորահավաք կհայտարարվեր, շատերն արդեն զինկոմիսարիատների մոտ էին հավաքվել՝ առաջնագիծ մեկնելու պատրաստակամությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր անհատներին և կազմակերպություններին, որոնք վերջին օրերին զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել են իրային պարագաներ և սննդամթերք:
«Երբ հայերը կանգնում են ուս-ուսի տված և ձեռք-ձեռքի բռնած` հողը ոտքի տակ տալով իրենց թմբուկների և ծիրանափողի ձայների ներքո, ավելի շուտ իմ պալատի սյուները փոշի կդառնան, քան նրանց հնարավոր կլինի կանգնեցնել»: