Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ԵՎ ՀՀ-ՈՒՄ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայաստանյան լավագույն կրթօջախներից մեկն է:

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքական թիմը հերթական հաղթանակն է գրանցել. այս անգամ՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում օգոստոսին կայացած պարաբազկամարտի աշխարհի 25-րդ առաջնությունում, որին մասնակցում էին ավելի քան 40 երկրների մարզիկներ։ ՀՀ հավաքականը նվաճել է ութ՝ 5 ոսկե, 1արծաթե և 2 բրոնզե մեդալ։

«ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՒ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԶԻՆՎՈՐԸ ՇԱՏ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ»

Հովհաննեսը, Նարեկը, Պավելը, Մարտինը, Հրայրը… Տղաները տարբեր մասնագիտություններ ունեն, տարբեր հետաքրքրություններ, սակայն բոլորին մեկտեղել է հայրենիքի պաշտպանության գործում իրենց ներդրումն ունենալու պատրաստակամությունը։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԻՏԱՐԿԵԼ Է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Սեպտեմբերի 15-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսի, 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնի և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը:

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին, որին ուղեկցել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին։