Նորություններ
Սեպտեմբերի 16-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ:
Մեկնարկել է նոր ուսումնական տարին: Ռազմական կրթօջախներում եւս սկսվել է ուսումնական գործընթացը: ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ, փոխգնդապետ Արծրուն Հովհաննիսյանի հետ մեր զրույցի թեման ռազմակրթական ոլորտի ձեռքբերումներն են, առանցքային խնդիրներն ու նպատակները:
Զորամասում ուսումնական եռուզեռ է: Հրետանային ստորաբաժանումները կրակային պատրաստություն են անցնում: Լեյտենանտ Վարդանյանի հրամանով ժամկետային զինծառայողները բացազատում են հրետանային միջոցն ու զեկուցում հաջորդ քայլերին պատրաստ լինելու մասին:
Սեպտեմբերի 21-ից 26-ը Ռուսաստանի Դաշնությունում` «Կապուստին Յար» զորավարժադաշտում (ք.Վոլգոգրադ) անցկացվելիք «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը:
Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու և անհատական վարժվածությունը զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ձեռնամարտի հնարքների ցուցադրական պարապմունք: