Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում սեպտեմբերի 10-ին ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում սեպտեմբերի 9-ին անցկացվել է շարային ստուգատես։ Ստուգվել է զինծառայողների արտաքին տեսքը, զենք-զինամթերքը, անձնակազմի մարտական պատրաստության, զորքերի ծառայության կազմակերպման և զինվորական կարգապահության աստիճանը, փաստաթղթերի առկայությունը։

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Զինծառայողների անհատական վարժվածությունը զարգացնելու, կրակի վարման և մարտի ժամանակ կողմնորոշման ունակությունները կատարելագործելու նպատակով սեպտեմբերի 9-ին 4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք։

ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

Սեպտեմբերի 9-ին 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են հրաձգության տեսական և գործնական պարապմունքներ։

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԶԵՆՔ

Երբ անտառը մթնում է, գյուղում լույսեր են վառվում, ասես՝ երկնքից աստղեր են թափվում ձորի մեջ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԵՐԵՔ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար սփյուռքահայ հրամանատար Հովսեփ Հովսեփի Հովսեփյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվեց «Մարտական խաչ» I-ին աստիճանի շքանշանով:

«ԻՄ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է, ԽՐԱՄԱՏՈՒՄ, ԻՄ ՈՐԴՈՒ ՏԵՂՆ ԱՅՍՏԵՂ Է՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԻՆ...»

Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերն սկսվեցին 1989 թվականին եւ ձգվեցին 3 տարի: Գեղարքունիքի մարզի արեւելյան հատվածում գտնվող Արծվաշենը անկլավ էր Ադրբեջանի Գետաբեկի շրջանում. երբեմնի հայկականից միակ հայկական մնացածը: