Նորություններ
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում ամփոփվել են 2020 թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները:
ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայությունը սեպտեմբերի 11-ին ԶՈւ գլխավոր շտաբում անցկացրել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն։
Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը։
Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, հերթապահության կրման և կեցության պայմաններն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն այցելել է N զորամասի մարտական հենակետեր, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և տվել համապատասխան հրահանգներ:
Զինծառայողների անհատական պատրաստվածության մակարդակը ստուգելու նպատակով սեպտեմբերի 11-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ: