Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրամանատարական կազմի և վարչակազմի սպաների մասնակցությամբ անցկացվել են շտաբային մարզումներ։

ԴԱՇՏԱՅԻՆ ԵԼՔ

Օգոստոսի 31-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի պաշտպանության տեղամասում անցկացվել է դաշտային ելք: Ճշգրտվել են ստորաբաժանումների մարտական կիրառման խնդիրները, ստուգվել է հրամանատարական կազմի պատրաստվածության մակարդակը պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման գործընթացում:

ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 31-ին 2-րդ զորամիավորման N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍՊԱ-ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մեկնարկել է սպա-հոգեբանների եռամսյա վերապատրաստման ծրագիրը, որի համար համալսարանում սեպտեմբերի 1-ին բացվել է հատուկ դասասենյակ։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԳԱԲՐԻԵԼ ԲԱԼԱՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի մամուլի ասուլիսը:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսին:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանական բնագավառում համագործակցությանն առչնվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: