Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գագա Խաչիձեին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվել է ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը:

«ԱԼԱԲԻՆՈ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆ» ՄՐՑՈՒՅԹԸ

Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը: Մրցույթին մասնակցում են ռազմական ոստիկանության թիմեր Ռուսաստանից, Իրանից և Հայաստանից:

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Օգոստոսի 24-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ՝ զորամասի և գումարտակների հրամանատարների, վարչակազմի սպաների մասնակցությամբ: Մարտական գործողությունների ժամանակ ստուգվել են անձնակազմի գործնական հմտությունները, ինչպես նաև նրանց նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները կտրուկ փոփոխվող իրավիճակներում:

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

4-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 24-ին անցկացվել են նորակոչիկ զինծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1-ին զորամիավորումում շարունակվում են հրամանատարաշտաբային զորավարժությունները։

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել օտարերկյա ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման արարողությունը։