Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌՈՒԲԵՆ ՍԱՆԱՄՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՄԱՆԸ

Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԸ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 23-ին տեղի ունեցավ «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

4-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Գալուստ քահանա Սահակյանը դասախոսություն է անցկացրել կին զինծառայողների համար։

ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Օգոստոսի 19-ից 20-ը 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ։ Զորամիավորման հրամանատարի տեղակալների, ծառայությունների պետերի գլխավորությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր և մեկնել զորամասեր:

_KAR0163

Պատրաստության պլանի համաձայն 3-րդ զորամիավորումում մեկնարկել է երկրորդ կիսամյակի ուսումնական փուլը։ Զորամասերում վերսկսվել են տեսական և գործնական պարապմունքները, որոնք միտված են կատարելագործելու զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ  ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻՆ

Oգոստոսի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Յանչո Կոմիտովին:

ՀՀ  ԶՈՒ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹԸ  ԿՄԱՍՆԱԿՑԻ  «ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»  ՓԱՌԱՏՈՆԻՆ

«Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում օգոստոսի 20-ից սեպտեմբերի 6-ը Մոսկվայում անցկացվելու է «Ընկերակցություն՝ առանց սահմանների» ազգային մշակութային փառատոնը: Փառատոնին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնելու ՀՀ ԶՈՒ երգի-պարի համույթը: