Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել օտարերկյա ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման արարողությունը։

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

«Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի մասնակիցները բացազատել են ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ:

ՍՏՈՒԳԱՅՑ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ

Oգոստոսի 22-ին ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը ստուգայց է կատարել 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում։

ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Օգոստոսի 22-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է առաջավոր փորձի փոխանակման պարապմունք՝ «Ժամանակակից պաշտպանական օպերացիաների և մարտական գործողությունների վարման արդյունավետության բարձրացման ուղիներն ու սկզբունքները» թեմայով: Պարապմունքին մասնակցել են զորամիավորման հրամանատարական կազմը, ենթակա զորամասերի հրամանատարներն ու ծառայության պետերը:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ

Օգոստոսի 22-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Զինծառայողները հանդերձավորվել են, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն:

ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԲԵՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆԻ

Օգոստոսի 24-ին 1-ին զորամիավորման ենթական զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Զորամասերի անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան ու զբաղեցրել է նախորոշված շրջանները:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ  Է ՍՈՒ-25-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում: