Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ

«Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Սեպտեմբերի 1-ին, ինչպես հանրապետության բոլոր կրթօջախներում, այնպես էլ ռազմաուսումնական հաստատություններում, մեկնարկել է նոր ուսումնական տարին: Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հանդիսավոր միտինգով և զինվորական կարգով ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը:

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ատեստավորմանը ներգրավված զինծառայողները քննական հանձնաժողովի սպաների հրամանով մեկ առ մեկ կատարում են շարային վարժությունները։ Զենքով և առանց դրա իրականացվող այսօրինակ վարժությունների ընթացքում գնահատվում են ատեստավորվող զինծառայողի շարային կեցվածքը, հրամանների հստակ և ճիշտ կատարումը։

ԳՈՐԾՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԲԱՆԱԿԸ ՆԱԵՎ ԿՆՈՋ ՏԵՂՆ Է

Օգոստոսի 21-ից 27-ը տեղի ունեցան ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Թիմային հաշվարկով պատվավոր 1-ին հորիզոնականը զբաղեցրեց պաշտպանության նախարարության հավաքական թիմը։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետություն այցելած Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը: Պատվիրակությանն ուղեկցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ զինված ուժերում կարգապահության վիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ։

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻՆ

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Քևին Սթիլին: