Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐՆ  ԱՅՑԵԼԵԼ ԵՆ COVID-19 ՎԱՐԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ  ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Ռուսաստանի Դաշնության ռազմական կցորդի նախաձեռնությամբ ՀՀ-ում հավատարմագրված այլ երկրների ռազմական կցորդներն այցելել են COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիա, որը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից: Կցորդներին ներկայացվել են հետազոտող սարքերի հնարավորություններն ու ընթացող լաբորատոր աշխատանքները:

ՀՀ ԶՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ «ԷՇԵԼՈՆ-2020» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ

Օգոստոսի 17-ին Ռուսաստանի Դաշնության «Կապուստին Յար» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների «Էշելոն-2020» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին, որը նախկինում զբաղեցրել է Վանաձորի ՌՈ բաժնի պետի պաշտոնը:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Օգոստոսի 11-ից 13-ը ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ:

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ ՄԵԿՆԵՑ ԱՖՂԱՆՍՏԱՆ

Օգոստոսի 13-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնեց Աֆղանստան։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Օգոստոսի 12-ից 13-ը 5-րդ զորամիավորման տարբեր ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ՝ դաշտային ելքով և մարտական կրակով:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Օգոստոսի 13-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։