Նորություններ
Երբ հուլիսի կեսերին մեր հերոս զինվորներն ու սպաները արիաբար դիմակայում էին Ադրբեջանի հերթական սադրանքին՝ այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ու զինվորական մասերի վրա, ես, ի տարբերություն շատ ընկերների ու բարեկամների, դույզն-ինչ չէի կասկածում, որ թուրքերը հերթական ջարդն են ուտելու և նահանջելու:
Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, շարունակում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկը օգոստոսի 4-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են հրամանատարական կետեր, դաշտային կապի հանգույցներ:
Օգոստոսի 3-ից 4-ը 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր:
Օգոստոսի 4-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել մարտական դրոշի հանձնման արարողություն։ Զրամիավորման հրամանատարը նշել է, որ մարտական դրոշը զինվորական պատվի, արիության և փառքի խորհրդանիշն է։