Նորություններ
-Ես Դավիթ Աբրահամյանն եմ, 25 տարեկանում զորակոչվել եմ ՀՀ զինված ուժեր:
Այսպես է սկսվում մեր զրույցը ուսումնական զորամասի զինծառայողների հետ: Հայրենիքին ծառայելն ու նրա հանդեպ պարտքը հատուցելը հայկական բանակի զինվոր Դավիթի համար սրբազան առաքելություն է։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան կուրսանտների նոր հերթափոխ է ընդունել։ Չորս տարի ապագա սպաները կուսանեն անհրաժեշտ տարաբնույթ առարկաներ, կհմտանան զինվորական գործում։
Կրակային պատրաստության քննության մեկնարկը տրված է. մենահատ հրաձգությամբ ու կրակահերթով զինծառայողները մեկը մյուսի հետևից խոցում են մոտ և հեռու թիրախները։
2016 թվականի ապրիլին Հրաչը Թալիշ-Մատաղիս ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող էր։ Ապրիլյան մարտական գործողությունները ամբողջովին փոխեց Հրաչի աշխարհընկալումը, մարդկային կյանքի մասին պատկերացումները։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմի բոթն առնելուն պես Հրաչն առաջիններից մեկը կամավորագրվեց և մինչև պատերազմի ավարտը մնաց ու կռվեց Արցախում։
Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիին:
Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ղեկավար կազմի հետ:
ՀՀ զինված ուժերում մի քանի տարի է՝ գործում է «Պատիվ ունեմ» ծրագիրը, որի նպատակը բուհական տարկետումը ապագա սպայական ծառայության հետ կապելն է։ Ծրագրի մասնակիցներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք, ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ: