Նորություններ
Օգոստոսի 4-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել մարտական դրոշի հանձնման արարողություն։ Զրամիավորման հրամանատարը նշել է, որ մարտական դրոշը զինվորական պատվի, արիության և փառքի խորհրդանիշն է։
Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու, հրամանատարական կազմի ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունք:
Օգոստոսի 3-ին 4-րդ զորամիավորման զորամասերում իրականացվել են հանկարծակի ստուգումներ։ Զորամիավորման վարչակազմը և ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։
Սպաների տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 3-ին 1-ին զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։
Օգոստոսի 1-ին 2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի երկրորդ եռամսյակում զորամասերում կատարված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի, ձեռքբերումների ու բացթողումների մասին, ինչպես նաև քննարկվել են առկա խնդիրների լուծման տարբերակները:
Հաստիքային զենքից կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում օգոստոսի 3-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։