Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Տեսական գիտելիքների ստուգման և պատրաստության մակարդակի ամրապնդման նպատակով հուլիսի 15-ին 1-ին զորամիավորման N զորամասի հակատանկային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։

ՀՀ ՊՆ. ԿԱՄԱՎՈՐԱԳՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՉԿԱ

Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը հազարավոր զանգեր և նամակներ է ստանում անհատ քաղաքացիներից, ինչպես նաև ազատամարտիկների առանձին խմբերից ու կազմակերպություններից՝ կամավորագրվելու և սահմանամերձ շրջաններ մեկնելու խնդրանքով։

ԶՈՐԱԿՈՉ Է...

Զորակոչ է: Հանրապետական հավաքակայանում ենք: Հետևում ենք ամառային «արտակարգ» զորակոչի աշխատանքներին, որոնք իրականացվում են հակահամաճարակային կանոնների առավել քան խիստ պահպանմամբ՝ վարակի ներթափանցումը զինված ուժեր կանխելու նպատակով:

ԱՄՊԵՐԻՑ ՎԵՐ...

Ամառ է, բայց սարերը ձյունոտ են: Համատարած ամայության մեջ, դիրք տանող կածանի ճերմակության վրա զինվորական կոշիկների հետքեր կան միայն: Բռնցքաչափ կարկուտը կիտվեց, դարձավ ձյուն, ձուլվեց սարերի լանջն ի վար փռված ամպերին:

ՀՈՂՆ ԱՄՈՒՐ Է ԻՐ ԶԻՆՎՈՐՈՎ

«Ինքնաձիգով հայուհին» hայտնի ֆոտոլրագրող, պատերազմի վավերագրող Օլեգ Կլիմովի ամենահայտնի լուսանկարներից է: Այն տպագրվել է արտասահմանյան բազմաթիվ թերթերի շապիկներին, Ռուսաստանում «Պարզապես պատերազմ» խորագրով ֆոտոցուցահանդեսի գլխավոր նկար ճանաչվել՝ ստանալով երկրորդ անվանումը՝ «Կալաշնիկովով Տիրամայրը»:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՊ Է ՀԱՍՏԱՏԵԼ ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՉԻԿԻ ՀԵՏ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ։

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՁԵՌՆԱՐԿԵԼ Է ԴԻՎԵՐՍԻՈՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՓՈՐՁ

Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 03:40-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։