Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Հուլիսի 3-ին 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները դաշտային պայմաններում անցկացրել են մասնագիտական վարժանքներ:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

Պաշտպանական և հարձակողական գործողությունների ժամանակ կրակի կառավարման հմտություններն ու անձնակազմի պատրաստվածության մակարդակն ամրապնդելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 3-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:

ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Անձնակազմի մասնագիտական գիտելիքները և հաստիքային սպառազինության տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 3-ին 3-րդ զորամիավորման հակատանկային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ` առանց մարտական հրաձգության։

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ 2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Մարտական տարբեր իրավիճակներում հրամանատարական կազմի կողմնորոշման և ճշգրիտ որոշումների կայացման հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 3-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ:

ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Անձնակազմի հանգիստն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ֆիզիկական պատրաստության մակարդակը բարձրացնելու նպատակով հուլիսի 5-ին 1-ին զորամիավորման զորամասերում անցկացվել են կիրակնօրյա մարզական միջոցառումներ։

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ

Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանած խմբում ընդգրկված ռազմական մասնագետներին։

ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿՆ Է ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ

Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ: