Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 2-ին 5-րդ զորամիավորման հրաձգային վաշտերն անցկացրել են մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՍՏՈՒԳԱՅՑԵՐ

Հուլիսի 2-ին 4-րդ զորամիավորման մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հունիսի 2-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում նախապատրաստական պարապմունքներ են անցկացվել մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի հետ։

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Հուլիսի 2-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկի հրաձգային ստորաբաժանումներն անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Մարտավարական բարդ պայմաններում վաշտի ներդաշնակումը և անձնակազմի մասնագիտական ունակությունները զարգացնելու նպատակով հուլիսի 1-ից 2-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգային վաշտերն անցկացրել են «Վաշտը հարձակման ընթացքում» թեմայով մարտավարական զորավարժություն՝ առանց մարտական հրաձգու­թյան։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՅՑ 3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Հուլիսի 1-ին ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա.Հարությունյանի գլխավորած աշխատանքային խումբը ստուգայցով եղել է 3-րդ զորամիավորման հրետանային զորամասերից մեկում:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների գործողությունների համակարգման, մարտական իրավիճակում արագ և ճշգրիտ գործելու հմտությունների զարգացման նպատակով հուլիսի 1-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գործնական պարապմունք։