Նորություններ
Զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով գործնական պարապմունքներ են անցկացվել 3-րդ զորամիավորման N զորամասի հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ։
Հաստիքային զենքից կրակի վարման անհատական վարժվածության կատարելագործման նպատակով հունիսի 18-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են հրաձգության պարապմունք:
Հունիսի 18-ին 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են մեքենավարման պարապմունք:
Մարտական գործողությունների վարման եղանակները զինծառայողներին ուսուցանելու նպատակով 5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել է գործնական պարապմունք։
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրաձգարանում հունիսի 17-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապմունք:
3-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության մարզումներ։