Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ  ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի´ հայրենակիցներ
Շուրջ երկու տարի է անցել, երբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու առաջին շրջանում, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի հաստատումից հետո, հրապարակեցի իմ տեսլականը՝ ծրագրում զինված ուժերի նպատակների և առաջնահերթությունների վերաբերյալ:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 5-ից 6-ը 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրաձգային վաշտի ներգրավմամբ անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգու­թյամբ:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՐԳԵԼԱԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով հունիսի 8-ին 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկն անցկացրել է արգելագոտիների հաղթահարման պարապմունք:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀՕՊ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի անձնակազմը հունիսի 8-ին անցկացրել է համալիր մարզումներ:

ԽԱՉԸ` ԴԻՐՔԵՐ

Ամեն տարի հունիսի սկզբին ԶՈւ հոգևոր առաջնորդության պահապան և խորհրդանիշ Աշոտ Երկաթ թագավորի մասունքակիր խաչը Սուրբ Հարության տոնից հետո տարվում է Հայաստանի և Արցախի զորամասեր։ Գնդերեցներն այդ խաչով օրհնում են հայոց սահմաններն ու հայրենիքի պաշտպաններին։

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ԵՂԵԼ Է ԶՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 5-ին եղել է ԶՈւ զորամասերից մեկում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում հունիսի 4-ից 5-ն անցկացվել են կրակային պատրաստության վարժանքներ: