Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Զինծառայողների մարտավարական մասնագիտական պատրաստության մակարդակն ամրապնդելու և հաստիքային զենքի տիրապետման ու կիրառման հմտություններն ստուգելու նպատակով 3-րդ զորամիավորման​ N​ զորամասում անցկացվել են գործնական պարապմունքներ:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածությունն ստուգելու, զինծառայողների կեցության պայմաններին ծանոթանալու նպատակով 2-րդ զորամիավորման N զորամասի հենակետերում իրականացվել են ստուգումներ:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԵՔԵՆԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հունիսի 4-ին 1-ին զորամիավորման N զորամասի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ:

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐ

Զինծառայողների ֆիզիկական պատրաստության աստիճանը ստուգելու նպատակով զինված ուժերի զորամիավորումներում անցկացվել են ստուգարքներ:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԵՂԱԶՆՆՈՒՄ

Հունիսի 3-ին 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանի ղեկավարությամբ N զորամասի կիրառման շրջանում իրականացվել են տեղազննման աշխատանքներ:

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ

Հունիսի 3-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հունիսի 3-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումն ու ապահովումը առօրյա ծառայության կազմակերպման ժամանակ» թեմայով պարապմունքներ: