Նորություններ
Մայիսի 28-ին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներ են անցկացվել զինված ուժերի զորամիավորումներում:
Մայիսի 28-ին ՝ Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման տոնի առիթով, Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանում տեղի ունեցավ հանդիսավոր միտինգ։
Հայաստանի Հանրապետությունը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից, երբ ՀՀ զինված ուժերի խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու:
Անձնակազմի պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը, հենակետերի կահավորումն ու ապահովվածությունը ստուգելու նպատակով անակնկալ ստուգումներ են անցկացվել 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում:
Մայիսի 27-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հակատանկային ստորաբաժանման անձնակազմն անցկացրել է մասնագիտական պատրաստության պարապմունք՝ գործնական հրաձգությամբ:
Զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքներն ամրապնդելու նպատակով 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են նռնականետային դասակների գործնական պարապմունքներ։